14:51:07 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • 48-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

    22:38 14 Հունվար 2022

    Այսօր՝ հունվարի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։25-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 48-ամյա Սիսակ Ք-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Փափազյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «Երիցյանների» խանութի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 35-ամյա Սիմա Բ-ին։

    Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների և տեղում ծառայություն կատարող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկ Դավիթ Բարսեղյանի, Ալբերտ Թումանյանի հետ քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

    Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

    Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս