06:39:58 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Լարված վիճակ՝ Հաղթանակ կամրջի վրա. կարմիրբերետավորները բերման ենթարկեցին ավտոերթի մասնակիցներին

    12:36 16 Մայիս 2022

     


     

    «Դիմադրության» շարժման ավտոերթերից մեկը հասել է Հաղթանակ կամրջին, որտեղ կարմիր բերետավորները խոչընդոտեցին ավտոերթի մասնակիցներին, ապա սկսեցին բերման ենթարկել վարորդներին, իսկ մեքենաները տանել տուգանային հրապարակ:

    Հարցին, թե ինչու են բերման ենթարկում, կարմիրբերետավորներից մեկը պատասխանեց. «Որովհետեւ խանգարում են երթեւեկությանը: Իրենց պատճառով երթեւեկությունը կանգնել է»:

    «Հայրենիք» կուսակցությունից Բաբկեն Հարությունյանը ոստիկաններին ասաց, որ եղել է բանավոր պայմանավորվածություն, որ երկու շարքով երթը պետք է գնա, սակայն կամրջի վրա կանգնեցրել են, բերման են ենթարկել վարորդներին, հիմա էլ մեքենաներն են տանում տուգանային հրապարակ:

    Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 16-ին, Երեւանում «Դիմադրության» շարժումը 5 ուղղություններով ավտոեթեր է անցկացնում:

    Նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր. «Առավոտյան ժամը  8:00-ից սկսում ենք տարբեր տեսակի ակցիաներ, տեղի  են ունենալու ավտոերթեր, հաշվի առնելով եղանակային պայմանները հանրահավաք տեղի չի ունենալու: Իսկ երեքշաբթի օրը ես համարում եմ շատ կարեւոր օր, այդ օրը առավոտյան ժամը 8:00-ին ամբողջ մայրաքաղաքում պետք է տեղի ունենան անհնազանդության ակցիաներ, մենք պետք է ձեւավորենք 80-100 խմբեր, որոնք պետք է դուրս գան փողոց, որպեսզի ամբողջ քաղաքը կասեցնենք»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ