20:51:45 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ալյուրի գինը դարձյալ բարձրացել է. «Ժողովուրդ»

    11:07 26 Նոյեմբեր 2021

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  Հայաստանում ալյուրի գինը դարձյալ բարձրացել է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին են ահազանգում քաղաքացիները՝ դժգոհելով թանկացումներից: Օրինակ՝ մեկ կիլոգրամ ալյուրի գինը 210 կամ 220 դրամ էր, սակայն վերջին օրերին այն բարձրացել է՝ դառնալով 275-280 դրամ:

    25 կիլոգրամանոց ալյուրի մեկ պարկը 6800 դրամ արժե: Ալյուրի շուկայում հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, գնաճ արձանագրել է նաեւ ՀՀ վիճակագրական կոմիտեն 1.5 տոկոսի չափով:

    Իսկ, ահա, մեկ տարվա ընթացքում ալյուրի գինը բարձրացել է 7.2 տոկոսով: 25 կգ-անոց ալյուրի մեկ պարկը նախորդ տարի հնարավոր էր գնել 5200 դրամով: Բացի այս, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա 9 ամիսներին ալյուրի արտադրության ծավալները զգալի են պակասել՝ կազմելով 23 տոկոս:

    Նշենք նաեւ, որ հացը եւս թանկացել է. պաշտոնապես հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, հացի գինը բարձրացել է 1 տոկոսով: Եթե որոշ տնտեսվարողներ հացի գնի փոփոխություն չեն կատարել, ապա քաշն են նվազեցրեկ»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս