22:02:26 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կառավարությունը բացասական եզրակացություն կտա Աղվան Վարդանյանի օրենսդրական նախաձեռնությանը

    13:26 25 Նոյեմբեր 2021

    Գործադիրը կառավարության այսօրվա նիստում բացասական եզրակացություն կտա ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով նախատեսվում է լրացում կատարել «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներում։ 

    Պատգամավորը նախագծով առաջարկում է սահմանել նվազագույն կենսաթոշակի ստորին շեմ, այն է՝ պարենային զամբյուղի արժեքը, ինչպես նաև ներդնել կենսաթոշակների չափերի ավելացման ժամանակացույց՝ փոխկապակցված սպառողական զամբյուղի արժեքի հետ։

    «Նախագծի համաձայն՝ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել սպառողական զամբյուղի արժեքի 70 տոկոսից՝ 2022 հունվարի 1-ից, 80 տոկոսից՝ 2023թ.-ի հունվարի 1-ից, 85 տոկոսից՝ 2024թ.-ի հունվարի 1-ից, 90 տոկոսից՝ 2025 թ.-ի հունվարի 1-ից, իսկ 2026 թ.-ի հունվարի 1-ից՝ սպառողական զամբյուղի արժեքից»,-նշված է նախագծի որոշման մեջ։

    Կառավարության բացասական եզրակացությունում նշվում է, որ կենսաթոշակների և նպաստների չափերի ավելացման խնդրի լուծումը հարկ է դիտարկել անհրաժեշտ ֆինանսական մեծ ռեսուրսներով ապահովվածության խնդրի լուծման համատեքստում։ Հակառակ դեպքում, կենսաթոշակների և նպաստների ավելացման չափերն ըստ տարիների օրենքով ամրագրելիս կարող է առաջանալ իրավիճակ, երբ օրենքի պահանջը օբյեկտիվորեն հնարավոր չլինի կատարել պետության սահմանափակ սոցիալ-տնտեսական հնարավորությունների պատճառով։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ