12:26:07 28°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սյունիքում հայտնաբերվել է կորած քաղաքացու դին

    18:57 6 Դեկտեմբեր 2021

    Դեկտեմբերի 6-ին, ժամը 09:50-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

    Շամբ գյուղի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է Ա․ Հ․-ի (ծնված 1937 թ․) դին:

    Որոնողական աշխատանքներին մասնակցել է գյուղի 25 բնակիչ։
    Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին, ժամը 19:03-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շամբ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչը (Ա․ Հ․, ծնված 1937 թ․) դուրս է եկել և չի վերադարձել։

    Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

    Փրկարարները գյուղի տարածքում իրականացրել են որոնողական աշխատանքներ։

    Մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ