01:33:33 10°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայտնի «սելֆիի» քննիչը՝ Կամո Սահակյանը, հայտնի հարցաքննությունից ուղիղ 2 տարի անց բարձր պաշտոնի է նշանակվել քննչական կոմիտեում

    15:39 19 Հունվար 2022

    Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել․ «Մենք դեռ համբերատար սպասում ենք Արմինե Ադիբեկյանի կողմից նիկոլ փաշինյանին «ծանր վիրավորանք» հասցնելու քրգործով դեռևս տուժող չճանաչված նիկոլ փաշինյանին տուժող ճանաչելու մասին մեր միջնորդության պատասխանին (այս բարդ նախադասությունը պետք է կարդալ 2 անգամ ու շատ դանդաղ)։ Քննիչը պետք է որոշի՝ տուժող ճանաչե՞լ նշված անձին, թե՞ չճանաչել։

    Ճիշտ որոշում կայացնելու համար միգուցե կարևոր նշանակություն ունենա այն փաստը, որ հայտնի «սելֆիի» քննիչը՝ Կամո Սահակյանը, հայտնի հարցաքննությունից ուղիղ 2 տարի անց բարձր պաշտոնի է նշանակվել քննչական կոմիտեում։

    Հարգելի՛ քննիչ, ակնկալում ենք Ձեր արդարացի՛ և իհարկե անկողմնակա՛լ որոշումը։

    Շնորհակալություն։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս