21:24:05 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀՀ կառավարությունը քննարկում է արցախցիներին 50 և 25 հազարական դրամների տրամադրման ծրագրի գործարկման հնարավորությունը

    16:59 14 Հոկտեմբեր 2021

    Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ: Այս մասին տեղեկանում է ՀՀ-ում ԱՀ օպերատիվ շտաբից։

    Արցախի խորհրդարանի ղեկավարը ծանոթացել է շտաբի աշխատանքների ընթացքին, իրականացվող ծրագրերին, լսել այդ մասին Շտաբի պետի տեղեկատվությունը, ով, մասնավորապես նշել է, որ 30 և 68 հազարականների տրամադրման ծրագիրն այլևս չի գործում, սակայն ՀՀ կառավարության կողմից քննարկվում է 50 և 25 հազարականների տրամադրման ծրագրի գործարկման հնարավորությունը:

    Միքայել Վիրաբյանը նշել է, որ հիմք ընդունելով բնակիչների հետ հանդիպումները, լսելով նրանց բողոքները, առաջարկել է բռնի տեղահանված յուրաքանչյուր անձին պետության կողմից կշռված միջինով տրամադրել ֆինանսական օժանդակություն այն հաշվով, որ նրանք կարողանան հատուցել կումանալ՝ այդ թվում նաև՝ վարձավճարի և սննդի ծախսերը:

    ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հավանություն է տվել Միքայել Վիրաբյանի տեսակետներին և պատրաստակամություն հայտնել համակողմանի օժանդակել այդ խնդիրների լուծմանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս