08:13:01 6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Փարիզի արվարձանում խոշոր հրդեհ է բռնկվել

    17:56 25 Սեպտեմբեր 2022

    Փարիզի արվարձանում՝ Ռյունժի միջազգային շուկայի պահեստներից մեկում, ուժեղ հրդեհ է բռնկվել, ասված է մայրաքաղաքի հրշեջ ծառայության հաղորդագրության մեջ:

    «Ուժեղ հրդեհ է բռնկվել Շեւիլի-Լարյու կոմունայի շրջանում գտնվող պահեստում։ Փարիզի հրշեջները ժամանել են դեպքի վայր։ Ծխի սյունը տեսանելի է Փարիզի կենտրոնից», - ասված Է Twitter-ում հրշեջների հաղորդագրության մեջ։

    Քաղաքացիներին հորդորում են խուսափել դեպքի վայրից և ազատել ճանապարհը փրկարարների ավտոմեքենաների համար:

    Ինչպես նշում է BFM TV հեռուստաալիքը, հրդեհը բռնկվել է կիրակի ցերեկը, այս պահին տուժածների մասին չի հաղորդվում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս