13:17:40 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Զարեհ Սինանյանը և Կարեն Ավանեսյանը կգործուղվեն Բելառուս. վարչապետի որոշում

    20:23 21 Հունվար 2022

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Զարեհ Ջոն Սինանյանը և Կարեն Ավանեսյանը գործուղվել են Բելառուսի Հանրապետություն:

    Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության էլեկտրոնային հարթակից:

    Որոշման մեջ մասնավորապես ասված է.

    «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը՝

    1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանին 2022 թվականի հունվարի 24-26-ը ներառյալ գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)՝ հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարար շրջանակների, մշակույթի գործիչների հետ հանդիպելու և համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով:

    2. Զարեհ Ջոն Սինանյանի և Կարեն Ավանեսյանի գործուղման ավիատոմսերի, գիշերակացի և օրապահիկի ծախսերը, ինչպես նաև «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

    3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս