10:53:39 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կամբոջայի նորանշանակ դեսպանը

    19:00 24 Նոյեմբեր 2021

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կամբոջայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյլա Էատը (նստավայրը՝ Մոսկվա):

    Նախագահ Սարգսյանը շնորհավորել և արդյունավետ աշխատանք է մաղթել նորանշանակ դեսպանին

    Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների ակտիվացման, փոխգործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Անդրադարձ է եղել առևտրատնտեսական հարաբերությունների, գործարար շփումների աշխուժացմանը, ինչպես նաև կրթության, գիտության ոլորտներում համագործակցության հնարավորություններին: Երկուստեք կարևորվել է գործակցության մեծ ներուժ ունեցող ուղղություններով համատեղ աշխատանքների իրականացումը:

    Դեսպան Էատը նշել է, որ Կամբոջայի կառավարությունը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակում, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությամբ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս