07:07:09 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մենք վերածվում ենք մի ազգի, որն իր ապագան վստահում է իր ներկան քանդողին...

    19:11 14 Սեպտեմբեր 2021

    Մենք վերածվում ենք մի ազգի, որն իր ապագան վստահում է իր ներկան քանդողին...

    Հայերիս մոտ ազգային գիտակցությունը կիսաքնած վիճակում է, ազգի հարատևության նպատակին միտված ներքին միասնական մղում չկա․․․

    Անտարբերության որդը խժռում է սեփական ազգի ճակատագրի հանդեպ պատասխանատվության զգացումը, հայրենակցի վշտի հանդեպ զգայուն վերաբերմունքը...

    Կա եսապաշտություն, պատեհապաշտություն…Իսկ ներկայիս իշխանությունների էլեկտորատի մոտ կա նաև արհեստականորեն ներդրված հետևողականության սկզբունք, որով շարունակում են աջակցել նրան ում 2018-ին համապատասխան տեխնոլոգիաների ազդեցության տակ հավատարիմ մնալու խոստում են տվել։ Սա հայտնի հոգեբանական թակարդ է, որից դուրս գալն անհնարին չէ...

    Չկա անցյալից ժառանգած արժեքների պահպանման, զարգացման ու դրանք հաջորդ սերունդներին փոխանցման պատասխանատվություն...

    Վտանգի զգացում չկա, կա ապահովության խաբկանք...

    Ազգովին գրկել ենք թշնամու կոշիկները։ Ինչո՞ւ ազգովին, որովհետև գրեթե ազգովին չցանկացանք պատժել թշնամու կոշիկները համբյուրողին...

    Թշնամու քաղաքական, հոգեբանական, բարոյական մտրակների հարվածները հանդուրժող, բայց սեփական ազգակիցների հանդեպ մրցակցային ու թշնամական տրամադրություններով նեխող հասարակության ենք վերածվում...

    Կյանքի իմաստը դառնում է միայն զվարճանքը...Թշնամին ազգ է կերտում, մենք մեր մեջ ազգայինն ենք ոչնչացնում...

    Մարդկային հարաբերություններում կա համատարած անվստահություն, որը սնվում է ստի ու կեղծիքի հորդառատ աղբյուրներից...

    Ամոթի զգացումն աստիճանաբար թմրում է, մարդիկ չեն ամաչում նաև մեր պարտության համար...

    Փաշինյանի միջոցով թշնամին քննության ենթարկեց հայ ազգին, և քննությունը հանձնել չկարողանալով` մենք ուրախացրեցինք, ոգեպնդեցինք ու ինքնավստահություն ներշնչեցինք թշնամուն...Թշնամու թրով կտրեցինք մեր զարկերակը և հիմա սպասում ենք մեր վախճանին․․․

    Այս ամենին գումարած իշխանության ղեկը գրաված քաղաքական շառլատանները, երկրեսանի ու ճարպիկ դեմագոգները, ովքեր էթնիկական մազոխիզմի ու ստրկամտության մարմնացումներ են ազգի մեջ ներարկում են իր գոյությանը սպառնացող ուժերի անհաղթահարելիության նախապաշարմունքի զգացում, տարբեր մեթոդներով մարդկանց վարակում են ազգային թերարժեքության բարդույթով, նրանց դարձնում են գերի կեղծ համոզմունքներին...

    Փորձում են դնչակալ դնել ճիշտը բարձրաձայնողներին... Քաղաքական հետապնդումներ են իրականացնում ազգի մեջ պայքարի կրակը վառ պահել ձգտողներին...

    Կամ մենք ներկայիս իշխանություններին կգլորենք անարգանքի ու դավաճանների գերեզմանը, կամ կշարունակենք գլխիկոր քայլել իշխանությունների կողմից կառուցվող այն ճանապահով, որը տանում է դեպի ազգի գերեզմանատուն...

    Կամ կվերսկսենք ազգային արժեքներով վերադաստիարակվելու միջոցով արտաքին մշակութային, գաղափարական ինտերվենցիաների դեմ մեր վահանի կառուցումը, կամ կվերածվենք անդեմ զանգվածի, որին արտաքին տարբեր ուժեր կօգտագործեն որպես թնդանոթի միս, որպես առևտրի առարկա...

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս