11:27:20 -6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նացիստների հավաքած մասոնական արխիվում մինչ օրս պահվում են գաղտնիքներ, որոնք պետք է բացահայտվեն

    01:12 12 Հունվար 2022

    Համակարգողները, ովքեր ուսումնասիրում են Եվրոպայում մասոնության հսկայական պատմական արխիվը, որը նացիստները հավաքել են պատերազմի տարիներին հակամասոնական մաքրման ժամանակ, կարծում են, որ դեռեւս գաղտնիքներ կան, որոնք պետք է բացահայտվեն:

    Կանանց մասոնական օթյակների ծանոթությունից մինչեւ փակ արարողությունների ժամանակ օգտագործվող երաժշտական ​​պարտիտուրները, արեւմտյան Լեհաստանի համալսարանական հին գրադարանում պահվող գանձարանն արդեն լույս է սփռել քիչ հայտնի պատմության վրա: Բայց դեռ շատ աշխատանք կա կատարելու՝ բոլոր 80000 իրերը, որոնք թվագրվում են 17-րդ դարով եւ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ, ամբողջությամբ ուսումնասիրելու համար: 

    «Սա Եվրոպայի ամենամեծ մասոնական արխիվներից մեկն է»,-ասում է համակարգող Յուլիանա Գրաժինսկայան: «Այն դեռ գաղտնիքներ է պահում»,,-ասել է նա AFP-ին՝ խոսելով մի հավաքածուի մասին, որը կսել են ուսումնասիրել տասնամյակներ առաջ եւ որը պահվում է Պոզնանի UAM գրադարանում:

    Մասոնները դարձել են ռեժիմի դավադրության տեսությունների առարկա 1930-ականներին եւ համարվում էին ազատական ​​մտավորականներ, որոնց գաղտնի շրջանակները կարող էին դառնալ ընդդիմության կենտրոններ: 

    Հավաքածուն հավաքվել է Հենրիխ Հիմլերի հրամանով եւ բաղկացած է նացիստների կողմից գրավված եվրոպական մասոնական օթյակների բազմաթիվ փոքր արխիվներից։

    Հետազոտողներն այն համարում են արժեքավոր պահեստ ամբողջ Եվրոպայում օթյակների ամենօրյա գործունեության պատմության համար՝ տոնակատարությունների ճաշացանկից մինչեւ ուսումնական տեքստեր:  

    «Նացիստներն ատում էին մասոններին», - AFP-ին ասել է Անջեյ Կարպովիչը, ով երեք տասնամյակ ղեկավարում է հավաքածուն:

    Ըստ նրա՝ նացիստական ​​գաղափարախոսությունն իր էությամբ «հակամասոնական» էր՝ իր հակաինտելեկտուալ եւ հակաէլիտար միտումներով։

    Գրադարանը ցուցադրում է մի քանի ընտրված իրեր, այդ թվում՝ մասոնական ամենավաղ սահմանադրության առաջին հրատարակությունը, որը գրվել է 1723 թվականին՝ Անգլիայում առաջին օթյակի հիմնադրումից վեց տարի անց:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս