12:36:10 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱՄՆ Սենատում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը

    11:29 18 Նոյեմբեր 2021

    ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը տագնապալի է անվանել նոյեմբերի 16-ին Հայաստանի արեւելյան սահմանի դեմ Ադրբեջանի հարձակման հետեւանքով հայ զինծառայողների գերեվարման եւ մահվան մասին հաղորդագրությունները։

    Մենենդեսի հայտարարությունը տարածվել է հանձնաժողովի Twitter-յան էջում։

    «Խորը մտահոգություն են առաջացնում Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների գերեվարման եւ հայերի մահվան մասին հաղորդագրությունները։ Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցությունն oգնում է իրականացնել էթնիկ հայերի դեմ այդ ստոր գործողությունները։ Ժամանակն է փոփոխություն կատարել ազգային պաշտպանության մասին օրենքում՝ կրճատելու այդ օգնությունը»,-հայտարարել է Մենենդեսը։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ