21:29:30 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԵԱԶԲ-ն 2021թ․ արդյունքներով Հայաստանում ՀՆԱ-ի 4,5 % աճ է կանխատեսում

    21:17 25 Նոյեմբեր 2021

    Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) հրապարակել է 2022թ․ Մակրոտնտեսական կանխատեսումը։ Վերլուծական նյութն ամփոփում է 2021թ․ բանկի անդամ պետությունների տնտեսական զարգացման արդյունքները եւ ներկայացնում է տարածաշրջանի երկրների հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումը 2022–2023 թվականների համար։

    Եվրասիական զարգացման բանկի վերլուծաբանները նշում են, որ համաշխարհային տնտեսությունն այս տարի անցել է վերականգնման գագաթնակետը, եւ համաշխարհային ՀՆԱ-ի աճը աստիճանաբար կդանդաղի։ Աշխարհում ինֆլյացիոն ճնշումը կպահպանվի 2022թ․, սակայն կնվազի համաշխարհային պահանջարկի դինամիկան նորմալացնելու եւ առաջարկի աճի հետ։ Ելակետային սցենարում բանկի վերլուծաբանները Urals նավթի միջին գինը 2022թ․ մեկ բարելի դիմաց 72,5 դոլար են դրել։ 2022թ․ ԱՄՆ-ում միջին տարեկան ինֆլյացիան կանխատեսվում է մոտ 4%, եվրոգոտում՝ մոտ 3%։

    Զեկույցում նշվում է, որ ԵԱԶԲ-ի գործարքների տարածաշրջանում տնտեսական ակտիվությունը այս տարվա կեսերին վերադարձել է մինչհամավարակային մակարդակին, իսկ մինչեւ 2021թ․ 4-րդ եռամսյակի վերջը կարող է գերազանցել այն մոտ 1%-ով։ ԵԱԶԲ անդամ երկրների տնտեսությունների վերականգնմանն այս տարի նպաստել են 2020թ․ բյուջեի եւ դրամավարկային քաղաքականության մեղմացման, համավարակի պայմաններին բնակչության եւ կազմակերպությունների հարմարեցման, համաշխարհային պահանջարկի ընդլայնման եւ 2020թ. տարածաշրջանի երկրների հիմնական արտահանվող ապրանքների գների աճը։ ԵԱԶԲ-ի վերլուծաբանները նշում են տարածաշրջանի երկրներում բանկի գործարքների միջեւ անհավասար վերականգնումը: Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի եւ Տաջիկստանի ՀՆԱ-ն գերազանցում է մինչհամավարակային մակարդակը, մինչդեռ Հայաստանն ու Ղրղըզստանը դեռ չեն կարողացել հասնել նրանց։ Անցյալ տարի Հայաստանի եւ Ղրղըզստանի տնտեսությունների ավելի մեծ անկման պատճառով նրանց ավելի շատ ժամանակ է պետք վերականգնման համար: Ընդհանուր առմամբ, տարեվերջին տարածաշրջանում ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 4%-ի չափով՝ Հայաստանում՝ 4,5%, Բելառուսում՝ 2,1%, Ղազախստանում՝ 3,8%, Ղրղըզստանում՝ 3,7%, Ռուսաստանում՝ 4,1%, Տաջիկստանում՝ 7,9%:

    ԵԱԶԲ վերլուծաբանները կարծում են, որ վերականգնման ակտիվ փուլի ավարտից հետո բանկի գործարքների տարածաշրջանի երկրներում տնտեսական ակտիվության դինամիկան աստիճանաբար կմոտենա հավասարակշռված տեմպերի։ Նման պայմաններում բյուջետային խթանները կրճատվում են, իսկ դրամային պայմանները խստացվում են՝ տնտեսությունների գերտաքացումը կանխելու համար։

    «Հիմնական սցենարով ԵԱԶԲ անդամ երկրներում ՀՆԱ-ի աճը 2022թ․ կանխատեսվում է 2,9%-ի չափով՝ 2021թ․ 4%-ից հետո։ Տնտեսական աճը 2019-ին կշարունակի մնալ նախահամավարակային 2,3%-ի տեմպերից բարձր։ Դրան կնպաստեն պետությունների կողմից ներդրումներին աջակցելու միջոցառումները, սպասարկման ոլորտում ակտիվությունը վերականգնելու ներուժի իրացումը, ինչպես նաեւ նավթի արդյունահանման ավելացումը։ Ռուսաստանում 2022թ․ ՀՆԱ-ի աճը կանխատեսում ենք 2,8%, Ղազախստանում՝ 4,2%։ Էներգիայի համաշխարհային բարձր գները եւ կառավարության զարգացման ծրագրերը կաջակցեն տարածաշրջանի խոշորագույն տնտեսությունների տնտեսական ակտիվությանը: 2022թ․ ՀՆԱ-ի աճի ուժեղ տեմպեր են կանխատեսվում Հայաստանում եւ Ղրղըզստանում՝ համապատասխանաբար 4,8% եւ 4,5%։ Այս երկրների տնտեսությունները կվերականգնեն մինչհամավարակային մակարդակը։ Ակնկալվում է, որ Տաջիկստանը կունենա տարեկան մոտ 6-7% կայուն տնտեսական աճ: Բելառուսում, ելակետային սցենարով, 2022թ․ մենք ակնկալում ենք ՀՆԱ-ի 0,7% աճ»,- ասել է ԵՍԶԲ-ի կառավարման խորհրդի փոխնախագահ Ռուսլան Դալենովը:

    ԵԱԶԲ անդամ պետությունների հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումը 2022թ. համար

    ԵԱԶԲ վերլուծաբանները կանխատեսում են, որ բանկի անդամ երկրներում ինֆլյացիան մինչեւ 2022 թվականի վերջը կմոտենա թիրախային մակարդակներին, սակայն նշում են, որ գնաճային գործոնների չեզոքացումը ժամանակ կպահանջի։ Ելակետային սցենարով կանխատեսվում է, որ բանկի գործունեության տարածաշրջանում ինֆլյացիան 2022թ․ կդանդաղի մինչեւ 5,3%՝ 2021 թվականի 8,2%-ից: Հայաստանում գնաճը 2022-ի վերջին սպասվում է 5%, 2021-ի 8%-ից հետո, Բելառուսում՝ 7,4%, 10%-ից հետո, իսկ Ղազախստանում՝ 6%՝ 8,4%-ից հետո, Ղրղըզստանում՝ 7,0%՝ 9,8%-ից հետո։ Ռուսաստանում՝ 4,9%՝ 7,9%-ից հետո, Տաջիկստանում՝ 6,3%՝ 8,3%-ից հետո։

    ԵԶԲ վերլուծաբանները կարծում են, որ բանկի անդամ պետություններում դրամավարկային պայմանները դեզինֆլյացիոն ազդեցություն կունենան 2022թվականին։ Բարձր գնաճի պայմաններում ԵԶԲ անդամ երկրներում հիմնական դրույքաչափերը կարող են աճել մինչեւ 2021 թվականի վերջը Ռուսաստանում առանցքային ցուցանիշը սպասվում է այս տարվա վերջին 8-8,5%-ի սահմաններում, Ղազախստանում՝ 9,75-10%-ի սահմաններում։ Գնաճի երկարատեւ ժամանակահատվածը, հավանաբար, կպահանջի առանցքային տոկոսադրույքների երկարատեւ պահպանում դրանց չեզոք արժեքներից բարձր մակարդակներում: Բանկի վերլուծաբանները 2022թ․ Ռուսաստանում եւ Ղազախստանում տոկոսադրույքների նվազեցման ցիկլի հնարավոր սկիզբ են տեսնում՝ գնաճի դանդաղեցման ֆոնին: Ռուսաստանում առանցքային տոկոսադրույքը մինչեւ 2022թ․ վերջը կարող է նվազել մոտ մինչեւ 7%, Ղազախստանում բազային տոկոսադրույքը՝ մինչեւ 9,5-9,75%: Դեպի չեզոք մակարդակ շարժը, ամենայն հավանականությամբ, կավարտվի 2023 թվականի ընթացքում։

    ԵԶԲ եւ ԿԶԵՀ գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովը որպես հզոր միտում առանձնացրել է ակտիվների գնաճը․ «Կորոնավիրուսի հետեւանքով առաջացած ճգնաժամն արագացրել է համաշխարհային տնտեսության վերափոխումը։ Այն բյուրեղացրել եւ կտրուկ արագացրել է մի քանի մեգամիտումներ, որոնք առաջացել էին դրանից առաջ, սակայն դեռեւս այդքան նկատելի չէին։ Դրանց թվում է թվայնացումը, կանաչ տնտեսության անցումը, թվային եւ սոցիալական անհավասարության աճը։ Թերեւս միակ հզոր միտումը ակտիվների համաշխարհային գնաճն է։ Ամբողջ աշխարհում ակտիվների գների կտրուկ աճի հիմնական պատճառը զարգացած երկրներում մասշտաբային բյուջետային եւ դրամական ազդեցությունն է դարձել, որոնք հանգեցրել են պահանջարկի արագ վերականգնման՝ գերազանցելով առաջարկի հնարավորությունները: Ապրանքների մատակարարումը երկարաձգվել է, իսկ դրանց արժեքը՝ աճել։ Մենք նախկինի պես կարծում ենք, որ տրանսպորտային-լոգիստիկ դժվարությունները եւ հումքի գնաճը ժամանակավոր են: Համաշխարհային տնտեսությունը ուժ եւ ճկունություն կցուցաբերի եւ կչեզոքացնի այդ խնդիրները։

    Այնուամենայնիվ, համաշխարհային տնտեսության մեջ «քովիդային վնասների» թաքնված ուժը, ինչպես նաեւ դրամային քաղաքականության ամենաուժեղ ազդեցությունն այնպիսին են, որ այդ գործոնների գնաճային ազդեցության չեզոքացումը կարող է սպասվածից ավելի երկար տեւել։ Միանգամայն իրատեսական է ենթադրել, որ զարգացած երկրներում գնաճը կլինի կայուն բարձր 2010-ականն թթ․ արժեքներից, ոչ թե 0-2%, որին շուկան արդեն սովոր է, այլ, հավանաբար, 2-4%։

    Դեռեւս նախորդ տարվա վերջից մեր կանխատեսումներում մենք սահմանել ենք բարենպաստ կոնյուկտուրա հումքային շուկաներում։ Հավանաբար, առաջիկա տարիներին գնային կոնյուկտուրան ավելի լավը կլինի։ Ստեղծված իրավիճակն ակնհայտ օգուտներ ունի. աճում են արտահանման եկամուտները, բյուջեի եկամուտները, իսկ ազգային արժույթների գրավչությունը՝ մեծանում է: Սա կարող է մեծ օժանդակություն լինել նոր՝ թափ հավաքող ներդրումային ցիկլի համար։ Բարձր մակարդակներում համաշխարհային գնաճի պահպանման սպառնալիքը զգալի ռիսկեր է պարունակում Բանկի անդամ պետությունների մակրոտնտեսական կանխատեսման համար»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս