15:37:44 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Այս տարվանից ատեստատներն ու հիմնական կրթության վկայականները կտրվեն էլեկտրոնային եղանակով․ ԿԳՄՍՆ

    23:00 14 Հունվար 2022

    Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հիմնական կրթության վկայականների և ատեստատների թվայնացման նախագիծը: Այս մասին ֆբ-ի իր էջում հայտնում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

    «Սա նշանակում է, որ արդեն այս տարվանից ատեստատներն ու հիմնական կրթության վկայականները կտրվեն էլեկտրոնային եղանակով, դպրոցներում կկրճատվի վարչարարության զգալի ծավալ, կմեծանա գործընթացի թափանցիկությունը, օրակարգից դուրս կգա հետայսու ատեստատը կամ վկայականը կորցնել-վերականգնելու գործընթացը»,- գրել է Անդրեասյանը:

    Վկայականների և ատեստատների առաջարկվող տեսքին կարելի է ծանոթանալ այստեղ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս