11:05:40 -6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀԱՊԿ խաղաղապահներն առաքելությունը Ղազախստանում կավարտեն իրավիճակի ամբողջական կայունացումից հետո

    14:31 11 Հունվար 2022

     ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերն առաքելությունը Ղազախստանում կավարտեն կենտրոնասիական այս երկրում իրավիճակի ամբողջական կայունացումից հետո։ Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

     «Հավաքական խաղաղապահ ուժերի կողմից առաջադրանքների կատարումը կիրականացվի Ղազախստանի Հանրապետությունում մինչև իրավիճակի ամբողջական կայունացումը, բնականաբար, Ղազախստանի Հանրապետության ղեկավարության որոշմամբ»,-ասել է Շոյգուն

     Նրա խոսքով՝ ներկայում «ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը իրականացնում են Ղազախստանի տարածքում կարևոր ռազմական, պետկան ու սոցիալական նշանակության օբյեկտների պահպանություն»։  

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս