03:53:13 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Սրանք այն կետերն են, որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիևի հետ հանդիպմանը». Էդուարդ Շարմազանով

    17:00 22 Մայիս 2022

    Եթե Հայաստանը վարչապետ ունի, այսօր Բրյուսսելում պետք է ասի. Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: Այս մասին իր  ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

    «Եթե Հայաստանը վարչապետ ունի, այսօր Բրյուսսելում պետք է ասի.

    Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։

    Արցախի 100-ից ավել բնակավայրեր օկուպացված են։

    Շուշին եւ Հադրութը պետք է դեօկուպացվեն։

    Բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեն։

    Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի օկուպացված տարածքներից։

    Անթույլատրելի է առանց Արցախի ինքնորոշման իրավունքի ամբողջական ամրագրման ու իրականացման մտնել սահմանագծման ու սահմանազատման հարցերի մեջ։

    Կարգավորումը կարող է լինել բացառապես հայտնի 3 հիմնարար սկզբունքների հիման վրա։

    Սրանք այն կետերն են, որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիեւի հետ հանդիպմանը։

    Նիկոլն այս կետերը չի հնչեցնելու, քանի ոդ առաջնորդվում է ոչ թե Հայաստանի ու Արցախի, այլ թուրք-ադրբեջանական օրակարգով»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ