00:15:31 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Տիգրան Համբարձումյանը նշանակվել է Արցախի առողջապահության նախարարի տեղակալ

    15:09 14 Հոկտեմբեր 2021

    Արցախի Հանրապետության կառավարության 2021 թ․ հոկտեմբերի 1-ի N 1053-Ա որոշմամբ ԱՀ առողջապահության նախարարի տեղակալ է նշանակվել Տիգրան Վլադիմիրի Համբարձումյանը:

    Ծնվել է 12․11․1973թ․ ՀՀ, ք․Երևան: Բնակվում էր ՌԴ.Սամարա քաղաքում

    Կրթություն

    1․1980-1990 թթ․ ք․ Երևան, N50 միջնակարգ դպրոց

    2․1991-1998 թթ․ք․ Երևան, Հայկական Բժշկական Ինստիտուտ ՝ «Բուժական գործ» ֆակուլտետ

    3․1999-2001 թթ․ Սամարայի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրա՝ «Բժիշկ ուռուցքաբան» որակավորում

    4․ 2006 թ․ ՌԴ, Ներքին գործերի նախարարություն, աշխատողների առաջադեմ ուսուցման Համառուսաստանյան ինստիտուտ – բժիշկ փորձագետ

    5․ 2013 թ․ Ուռուցքաբանության սերտիֆիկացման դասընթաց

    6․ 2015 թ․ առաջնային մասնագիտացում «Առողջապահության կազմակերպում և Հանրային առողջություն» առողջապահության կազմակերպիչ

    7․ 2017թ․ առաջնային մասնագիտացում «Բժշկական և սոցիալական փորձաքննություն» բժշկասոցիալական փորձագետ

    Աշխատանքային փորձ

    1․ 2002 թ․ ՌԴ ՆԳՆ -Ոստիկանության հատուկ ծառայությունների ջոկատի բուժծառայության պետ

    2․2005 թ․ՌԴ, Ներքին գործերի նախարարություն, Սամարայի գլխավոր վարչության հոսպիտալի ավագ փորձագետ, վիրաբույժ

    3․ 2012-2017 թթ.․ հունիս – ՌԴ, Ներքին գործերի նախարարություն, Սամարայի գլխավոր վարչության հոսպիտալի, Շտապ բուժօգնության բաժնի պետ

    4․ 2017-ից առ այսօր ՌԴ աշխատանքի և սոցիալական պաշտպանության Սամարայի մարզի բժշկասոցիալական փորձաքննության գլխավոր բյուրոյի ղեկավար, բժիշկ փորձագետ

    Մասնակցել է 2020 թ․պատերազմական գործողություններին, աջակցություն ցուցաբերելով Գորիսի բժշկական կենտրոնին՝ որպես բժիշկ մասնագետ, որի համար խրախուսվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանի կողմից։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Միջազգային լուրեր

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ