11:26:40 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Լավրով. քաղաքական գործիչները պետք է բացառեն բազմաբեւեռության պայմաններում քաոսային մրցակցությունը

    19:48 23 Նոյեմբեր 2021

    Քաղաքական գործիչները պետք է ապահովեն տնտեսական եւ քաղաքական ազդեցության կենտրոնների զարգացումը՝ միաժամանակ բացառելով քաոսային մրցակցության ի հայտ գալը։

    Այս մոտեցումը կարեւոր է բազմաբեւեռության ժամանակակից պայմաններում։Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

    «Ուժի նոր կենտրոնները վաղուց են հաստատվել համաշխարհային ասպարեզում եւ ուժեղանում են որպես տնտեսական զարգացման կենտրոններ, որպես ֆինանսական ուժի կենտրոններ, եւ դրա հետ մեկտեղ գալիս է քաղաքական ազդեցությունը»,-ասել է Լավրովը։ «Ուստի քաղաքական գործիչների խնդիրն է ապահովել, որ այս բազմաբեւեռությունը նման ոչ լեգիտիմ, անընդունելի միջոցներով չվերածվի քաոսային մրցակցության»,-նշել է Լավրովը։

    Լավրովը հավելել է, որ հիմնական նախաձեռնությունն այժմ ուղղված է համաշխարհային ասպարեզում խոշոր խաղացողների շահերի ներդաշնակեցմանը։ «Մեր շահերից է բխում այնպես անել, որ քաոս չառաջանա»,ընդգծել է Լավրովը։    

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ