21:47:20 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությունում Յուրի Կարոգլանյանը չեմպիոն է դարձել

    22:01 24 Նոյեմբեր 2021

    Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի հավաքականը Ուժային եռամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից իրականացվող սեղմում հենարանից մարզաձևի Եվրոպայի առաջնությունից մեդալներով է վերադառնալու հայրենիք։ Այս մասին հայտնում է Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան։

    Նշվում է, որ հավաքականի մարզիկներ Յուրի Կարոգլանյանը (120կգ քաշային կարգ)185կգ արդյունքով պատանիների առաջնությունում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, Արա Հովհաննիսյանը մեծահասակների առաջնությունում (74կգ քաշային կարգ) 147.5կգ արդյունքով Եվրոպայի փոխչեմպիոն է, իսկ 120կգ քաշային Հովհաննես Միքայելյանը 215կգ արդյունքվ զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

    Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը կայացել է նոյեմբերի 21-25–ը Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս