20:55:11 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Չեմ բացառում, որ այս դրածոների իշխանությունը պահելու համար առաջիկայում մեր երկիր կարտահոսի թուրքական փող՝ ազգադավի իշխանության ծրագրերը կյանքի կոչելու․ Գևորգ Գևորգյան

    18:28 25 Հոկտեմբեր 2021

    2022 թվականի պետբյուջեի նախագծի մասին ելույթում պետականակործանը բանակի բյուջեն ավելացնելու, անվտանգության և բանակաշինության մասին խոսեց, որն ընդամենը պարզունակ դեմագոգիա է։

    Ի՞նչ միջոցներով է բանակի բյուջեն ավելանալու, երբ.

    ա. Տնտեսությունդ կատաստրոֆիկ վիճակում է, տնտեսական ոչ միայն աճ չկա, այլ հետընթաց է:

    բ. Թանկարժեք մետաղների, ոսկու հանքերը, որոնք խոշոր հարկատուներ էին, տրվեց թշնամուն, դրան գումարած արցախյան բազմաթիվ շահութաբեր ընկերություններ:

    գ. 5000-ից ավելի զոհվածների ընտանիքների, 10000 ավելի հաշմանդամների պետք է ֆինանսական հատկացումներ կատարվեն:

    դ. Արցախից տեղահանվածների համար պետությունը սոցիալական բազմաթիվ ծրագրեր պետք է իրականացնի:

    ե. Դավադիր պատերազմի արդյունքում մեր բանակը լրջագույն նյութական, ռազմատեխնիկական կորուստներ ունեցավ, որը պետք է լրացվի։

    զ. Կապիտուլյացիոն փաստաթղթի արդյունքում ադրբեջանի հետ մեր սահմանը դարձավ 528կմ, որը ռազմական, ինժինիերատեխնիկական և համապատասխան կահավորանքի պարբերական ծախսեր է պահանջում

    է. Համավարակի դեմ իշխանության ապաշնորհ մոտեցման արդյունքում լրացուցիչ ծախսեր են պահանջվելու:

    Դեռ կարող եմ հատ առ հատ, փաստարկված շարունակել, բայց ժամանակի կորուստ եմ համարում, որովհետև ժամանակը միայն մի նպատակի պետք է ծառայեցնենք. Ազատվել այս ստահոդ իշխանությունից և կանգնեցնել պետության կործանման ընթացքը։

    Հ.Գ. Չեմ բացառում, որ այս դրածոների իշխանությունը պահելու համար առաջիկայում մեր երկիր կարտահոսի թուրքական փող՝ ազգադավի իշխանության ծրագրերը կյանքի կոչելու և Հայաստանի ամբողջական թուրքացմանը հասնելու համար:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս