11:48:19 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ալլահշուքյուր Փաշազադե կոչվող անձն Ադրբեջանի հոգևոր առաջնորդը չէ․ իրանագետ

    10:55 12 Հոկտեմբեր 2021

    Ալլահշուքյուր Փաշազադե կոչվող անձն Ադրբեջանի հոգևոր առաջնորդը չէ։

    Ինչպես գրեթե ամեն ինչ Ադրբեջան հորջորջվող կազմավորման պարագայում, այնպես էլ Կովկասի Մահմեդականների վարչությունը ևս արհեստածին է՝ հետևանք ստալինյան ժամանակների կրոնական քաղաքականության։

    Այդ անձը չունի նաև շիայական բարձրագույն հոգևորականի աստիճան, ուստի իրավասու չէ նույնիսկ կրոնական հրովարտակ (ֆեթվա) արձակելու։

    Ադրբեջանցի շիաների իրական հոգևոր առաջնորդներն այն այաթոլլահներն են, որոնք ընդօրինակման աղբյուր (պրսկ. մարջա'-ե թաղլիդ) են և բնակվում են հիմնականում Իրանում և Իրաքում։

    Ըստ այդմ, Ալլահշուքյուր Փաշազադեն ուղղակի սովորական վարչության պետ է՝ Կովկասի Մահմեդականների վարչության պետը։

    #մահ_թշնամուն

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս