17:11:12 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ֆրանսիան եւ Գերմանիան լի են հարաբերությունները բարելավելու եւ «առաջ շարժվելու» վճռականությամբ

    14:11 25 Նոյեմբեր 2022

    Ֆրանսիան եւ Գերմանիան լի են հարաբերությունները բարելավելու եւ «առաջ շարժվելու» վճռականությամբ,- հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը Եվրամիության երկու խոշորագույն տնտեսությունների միջեւ լարվածության ֆոնին, հայտնում է Reuters-ը:

    «Ե՛վ Բեռլինը, եւ՛ Փարիզը լի են մեր հարաբերություններն ամրապնդելու վճռականությամբ»,- ասել է Լը Մերը՝ Փարիզում իր գերմանացի գործընկեր Քրիստիան Լինդների հետ բանակցություններից առաջ: «Ամեն օր աշխատում ենք, որպեսզի ճանապարհ հարթենք դեպի ընդհանուր հիմք՝ համաձայնագրերով առաջ շարժվելու համար, քանի որ մենք այլ ելք չունենք, քան առաջ շարժվել», - ասել է Լը Մերը:

    Վերջին ժամանակներս ֆրանս-գերմանական հարաբերությունները սրվել են տարաձայնությունների պատճառով՝ սկսած էներգետիկ քաղաքականությունից, պաշտպանական գնումներից մինչեւ հակաինֆլյացիոն միջոցառումներ, ինչը ստիպել է Լը Մերին անցյալ ամիս իրենց հարաբերությունները «վերբեռնելու» կոչ անել։

    Լինդները Գերմանիայի երրորդ բարձրաստիճան նախարարն է, որն այս շաբաթ այցելել է Փարիզ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հունվարին սպասվող հանդիպումից առաջ մերձեցման ջանքերի շրջանակներում: Ի սկզբանե ենթադրվում էր, որ այն տեղի կունենա հոկտեմբերին։

    Ուրբաթ օրը Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը Բեռլինում կհանդիպի Շոլցի հետ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս