- Ժամը 14։00-ին քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 32․32%-ը
- Ադրբեջանական ագրեսիան գնալով առավել վտանգավոր բնույթ է ստանում. Աբրահամյան
- Մարդկանց կուտակումներին վերջ չկա Սիսիան համայնքի 34/12 ընտրատեղամասում․ Մարդկանց խմբերի շարքում է նաև Աշոտավանի գյուղապետը
- Այլ քաղաքացիներ ընտրողներին ուղղորդում են ընտրություն կատարել ՔՊ-ի օգտին, հենց քվեախցիկում
- Քաղաքացիների փոխարեն կատարվում է քվեարկություն, հենց քվեախցիկում. ընտրախախտումներ Սիսիանում
- Ռելոկանտները աղբ են հավաքում Դիլիջանում. վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
- Երևանում շտապօգնությունը 2 ոտքերն անդամահատված անօթեւան կնոջը տեղափոխել ու թողել է փողոցում. shamshyan.com
- 2023 թ-ի համահայկական ամառային 8-րդ խաղերը կանցկացվեն Գյումրիում
- Ծաղկազարդ. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ
- Եղվարդ և Քասախ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Մոսկվայի առաջնահերթություններից է. ՌԴ ԱԳՆ
14:16 30 Հունվար 2023Ռուսաստանն ինտենսիվ կերպով աշխատում է Հարավային Կովկասում կուտակված «հակամարտային ներուժի» հաղթահարման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, նաև ողջունում է առաջընթացը հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման գործում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը՝ պատասխանելով 2022 թ.-ի ռուսական դիվանագիտական գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսին ուղարկված հարցերին:
«Հարավային Կովկասի հանրապետությունների հետ մեզ կապում է ընդհանուր պատմությունը, հոգևոր-մշակութային մտերմությունը, ժողովուրդների միջև ամուր բարեկամական կապերը։ Ռուսաստանը, որն ուղղակիորեն սահմանակից է Հարավային Կովկասին, շահագրգռված է այս տարածաշրջանի կայունությամբ և բարգավաճմամբ, դրա տրանսպորտային-լոգիստիկ, առևտրային-ներդրումային և տեխնոլոգիական հնարավորությունների փոխշահավետ օգտագործմամբ և բացահայտմամբ։ Հենց դրան են ուղղված մեր դիվանագիտության ջանքերը», - նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Գերատեսչությունն անդրադարձել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին:
«Մենք ինտենսիվորեն աշխատում ենք տարածաշրջանում կուտակված հակամարտային ներուժը հաղթահարելու ուղղությամբ։ Այս առումով առաջնահերթ խնդիրներից է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Դրա հիմքում են ընկած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թ. հոկտեմբերի 31-ի հայտարարությունները: Մենք համոզված ենք, որ գործընթացի հաջողությունն ամբողջությամբ կախված է այս եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանումից», - հավելել են ՌԴ ԱԳՆ-ում։
Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը նաև ընդգծել է 3+3 տարածաշրջանային հարթակի կարևորության մասին:
«Մենք նպատակ ունենք խթանել 2021 թ. դեկտեմբերին մեկնարկած 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակի աշխատանքը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, ինչպես նաև Ռուսաստան, Իրան և Թուրքիա): Այս հարթակը, որտեղ նախատեսվում է կենտրոնանալ համագործակցության ամրապնդման գործնական խնդիրների վրա՝ ելնելով տարածաշրջանային խաղացողների շահերից, համարում ենք օգտակար և ժամանակին», - նշվում է հայտարարությունում։
ՌԴ արտգործնախարարությունը պատասխանել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Ռուսաստանի մասնակցության մասին հարցին:
«Ինչ վերաբերում է Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը, ապա հենց Ռուսաստանի հովանու ներքո այդ նախաձեռնությունը մեկնարկեց 2022 թ. հունվարին, երբ Մոսկվայում առաջին անգամ հանդիպեցին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռ.Կ. Ռուբինյանը և Ս. Քըլըչը: Երկուսի հետ մենք հիմա էլ սերտ կապի մեջ ենք։ Մենք ողջունում ենք վերջին առաջընթացը, որը հեռանկարներ է բացում հայ-թուրքական կապերի վերականգնման համար, ինչը կնպաստի տարածաշրջանային իրավիճակի հետագա բարելավմանը», - եզրափակել են ՌԴ ԱԳՆ-ում։
Աղբյուր՝ AntiFake.am
Լրահոս
- Ժամը 14։00-ին քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 32․32%-ը 15:52 26 Մարտ 2023
- Ադրբեջանական ագրեսիան գնալով առավել վտանգավոր բնույթ է ստանում. Աբրահամյան 15:46 26 Մարտ 2023
- Մարդկանց կուտակումներին վերջ չկա Սիսիան համայնքի 34/12 ընտրատեղամասում․ Մարդկանց խմբերի շարքում է նաև Աշոտավանի գյուղապետը 15:30 26 Մարտ 2023
- Ռելոկանտները աղբ են հավաքում Դիլիջանում. վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել 15:21 26 Մարտ 2023
- Երևանում շտապօգնությունը 2 ոտքերն անդամահատված անօթեւան կնոջը տեղափոխել ու թողել է փողոցում. shamshyan.com 15:00 26 Մարտ 2023
- 2023 թ-ի համահայկական ամառային 8-րդ խաղերը կանցկացվեն Գյումրիում 14:42 26 Մարտ 2023
- Այլ քաղաքացիներ ընտրողներին ուղղորդում են ընտրություն կատարել ՔՊ-ի օգտին, հենց քվեախցիկում 14:20 26 Մարտ 2023
- Ծաղկազարդ. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ 14:00 26 Մարտ 2023
- Եղվարդ և Քասախ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ 13:38 26 Մարտ 2023
- Քաղաքացիների փոխարեն կատարվում է քվեարկություն, հենց քվեախցիկում. ընտրախախտումներ Սիսիանում 13:28 26 Մարտ 2023
- «Գեղամա աշխարհ» կոչվող հանգստյան գոտու առանձնատներից մեկում հայտնաբերվել է նշված հանգստյան գոտու սեփականատիրոջ դին 13:23 26 Մարտ 2023
- Սուսաննա Գաբոյանը ԵԱ-ի 7-րդ տուրում հաղթել է աշխարհի նախկին չեմպիոնին 12:57 26 Մարտ 2023
- «Սպորտը պետք է հաշտեցնի ազգերին»․ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Թուրքիայի հավաքականներին 12:37 26 Մարտ 2023
- Ժամը 11։00-ին քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 10․78%-ը 12:35 26 Մարտ 2023
- Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել Արցախի շրջափակումը` խզելով միակ կապը Ստեփանակերտի և հանրապետության Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջև. Արցախի ԱԳՆ 12:21 26 Մարտ 2023
- Ախր ինչպե՞ս կարող է թշնամին գալ ու անխոչընդոտ փակել Արցախը սնուցող վերջին մազանոթները․ քաղաքագետ 11:58 26 Մարտ 2023
- ՃՏՊ Կապան-Աղվանի ավտոճանապարհին․ կա տուժած 11:38 26 Մարտ 2023
- Քրեական դատարանի դատավոր է նշանակվել 11:19 26 Մարտ 2023
- Անցան տարիներ և հիմա ակներև դարձավ, որ այդ շրջանակների համար ինքնիշխանությունը միայն ՌԴ մասով է գործում․ Հայկ Եսայան 11:13 26 Մարտ 2023
- Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 10:48 26 Մարտ 2023
Փոխկապակցված նորություններ
-
15:52 26 Մարտ 2023 Ժամը 14։00-ին քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 32․32%-ը Ժամը 14։00-ին քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 32․32%-ը
-
15:30 26 Մարտ 2023 Մարդկանց կուտակումներին վերջ չկա Սիսիան համայնքի 34/12 ընտրատեղամասում․ Մարդկանց խմբերի շարքում է նաև Աշոտավանի գյուղապետը Մարդկանց կուտակումներին վերջ չկա Սիսիան համայնքի 34/12 ընտրատեղամասում․ Մարդկանց խմբերի շարքում է նաև Աշոտավանի գյուղապետը
-
13:28 26 Մարտ 2023 Քաղաքացիների փոխարեն կատարվում է քվեարկություն, հենց քվեախցիկում. ընտրախախտումներ Սիսիանում Քաղաքացիների փոխարեն կատարվում է քվեարկություն, հենց քվեախցիկում. ընտրախախտումներ Սիսիանում
Քաղաքականություն
-
15:46 26 Մարտ 2023 Ադրբեջանական ագրեսիան գնալով առավել վտանգավոր բնույթ է ստանում. Աբրահամյան Ադրբեջանական ագրեսիան գնալով առավել վտանգավոր բնույթ է ստանում. Աբրահամյան
-
11:13 26 Մարտ 2023 Անցան տարիներ և հիմա ակներև դարձավ, որ այդ շրջանակների համար ինքնիշխանությունը միայն ՌԴ մասով է գործում․ Հայկ Եսայան Անցան տարիներ և հիմա ակներև դարձավ, որ այդ շրջանակների համար ինքնիշխանությունը միայն ՌԴ մասով է գործում․ Հայկ Եսայան
-
11:58 26 Մարտ 2023 Ախր ինչպե՞ս կարող է թշնամին գալ ու անխոչընդոտ փակել Արցախը սնուցող վերջին մազանոթները․ քաղաքագետ Ախր ինչպե՞ս կարող է թշնամին գալ ու անխոչընդոտ փակել Արցախը սնուցող վերջին մազանոթները․ քաղաքագետ