15:01:21 6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թեհրանը մինչեւ կեսգիշեր կտա միջուկային գործարքի շուրջ ԵՄ-ի առաջարկության պատասխանը

    17:08 15 Օգոստոս 2022

    Թեհրանը ԵՄ-ից իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցությունների համակարգող Էնրիկե Մորեին եվրոպական կողմի առաջարկություններին գրավոր պատասխան կտա մինչեւ կեսգիշեր (Երեւանի ժամանակով 23:30-ը): Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը:

    «Այսօր երեկոյան 12-ի կողմերը մենք գրավոր ձեւով կտրամադրենք վերջնական պատասխանը ԵՄ-ի կողմից համակարգողին»,- մեջբերում Է նրա խոսքը Tasmin գործակալությունը: Նախարարի խոսքով՝ «եթե ԱՄՆ-ի արձագանքը լինի ռեալիստական եւ ճկուն, ապա համաձայնությունը ձեռք կբերվի, հակառակ դեպքում անհրաժեշտ կլինի դարձյալ վարել բանակցություններ»: Նա նշել Է, որ «վերջերս Վիեննայում կայացած բանակցություններում ամերիկյան կողմը բանավոր հայտարարել Է երկու հարցերի շուրջ ճկունություն հանդես բերելու պատրաստակամության մասին, բայց պետք Է հետեւեն գրավոր (երաշխիքներ)»:

    Օգոստոսի 11-ին The Wall Street Journal թերթը հայտնել Է, որ Եվրամիության դիվանագետները կազմել են Իրանի հետ միջուկային գործաքի վերականգման փաստաթղթի ավարտուն տեքստի նախագիծը:

    Այդ տեղեկատվության համաձայն՝ Եվրամիությունը Թեհրանին առաջարկել Է զիջումներ այն հետաքննության հարցում, որը վերաբերում Է ՄԱԳԱՏԷ-ի կողմից միջուկային նյութի հայտնաբերմանը, որի ծագումն իրանական կողմը չի պարզաբանել: Հրատարակությունը նշում Է, որ Բրյուսելի առաջարկությունը Թեհրանին ընդառաջ քայլ Է, քանի որ այդ հետաքննությունը հանգուցային խնդիրներից մեկն Էր արեւմտյան կողմի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս