05:32:27 8°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Էրդողանը հայտարարել է նոր նախագահական ժամկետի համար առաջադրվելու իր իրավունքի մասին

    23:31 28 Հունվար 2023

    Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երկրի հարավային Դենիզլի նահանգում հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ իրավական տեսանկյունից ինքը նախագահական նոր ժամկետի համար առաջադրվելու իրավունք ունի, հայտնում է TRT-ն։

    Թուրքիայի նախագահը այդ կերպ պատասխանել է ընդդիմադիր քաղաքական գործիչների հայտարարություններին այն մասին, թե ինքը երրորդ ժամկետի համար առաջադրվելու իրավունք չունի այն բանից հետո, երբ Թուրքիան 2018-ին կառավարման խորհրդարանական ձեւից անցում է կատարել նախագահականին:

    «Թուրքիան 2018 թվականի ընտրություններում կառավարման նոր համակարգ է ընտրել։ Ժամանակաչափը (նախագահական ժամկետների) զրոյացվել է։ 2018 թվականին ընտրված նախագահը կառավարման նոր համակարգի առաջին նախագահն է»,- ասել է նա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս