10:53:13 -6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Անհետ կորած զինծառայող Նորիկ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել, հարուցվել է քրեական գործ. փաստաբան

    15:27 13 Հունվար 2022

    ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերում ծառայող Նորիկ Մկրտչյանի մասին 2021 թվականի մայիսի 14-ից հարազատները լուր չունեն:

    Իրավաբան.net-ը թեմայի շուրջ խոսել է փաստաբան Լուսինե Վիրաբյանի հետ, ով հանդես է գալիս, որպես մոր կողմից լիազորված անձ և որպես Նորիկ Մկրտչյանի պաշտպան:

    Փաստաբանի խոսքով՝ 2021 թվականի փետրվարին Նորիկը զորակոչվել է ծառայության, ծառայել է մինչև մայիս:  Վերջին անգամ մոր հետ հեռախոսազրույց է ունեցել մայիսի 14-ին, և դրանից հետո մայրը որևիցե լուր չունի, միայն մայիսի 18-ին ծնողին հայտնել են, որ Նորիկը չկա:

    «Ըստ ՊՆ ներկայացուցիչների ներկայացրածի, ըստ վարկածի՝ Նորիկն ինքնակամ լքել է զորամասը և արդեն 8 ամիս է որևէ տեղում չի հայտնաբերվել, ծնողը չունի որևէ նորություն, չունի որևէ մեկի աջակցությունը: 18 տարեկան զինծառայողը չի կարող 8 ամիս շարունակ առանց գումարի թաքնվել, եթե դա կոչվում է փախուստ, կամ եթե թաքնվում է: Երևի թե, հրամանատարական կազմը որոշակի առումով կանոնակարգված հսկողություն չի իրականացրել, պարզ չէ թե ինչ է կատարվել, ինչ պայմաններում է Նորիկն անհետացել»,-ասաց Լուսինե Վիրաբյանը:

    Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս