05:54:09 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պուտինը կոչ է արել ակտիվորեն զարգացնել «Պատրաստված է ԱՊՀ-ում» ապրանքանիշը և մեծացնել համագործակցությունը տարածաշրջանում

    21:25 9 Հունիս 2023

    ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի երկրները պետք է ավելի ակտիվորեն ընդլայնեն արդյունաբերական համագործակցությունը, արտադրեն ապրանքներ «Պատրաստված է ԱՊՀ-ում» ընդհանուր ապրանքանիշի ներքո, կարծում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ նովոստին»:

    «Անհրաժեշտ է ավելի ակտիվորեն զարգացնել արդյունաբերական համագործակցությունը, ստեղծել նոր համատեղ ձեռնարկություններ, այդ թվում՝ «Արտադրված է Եվրազեսում» ընդհանուր ապրանքային նշանի ներքո։ Ոչ ոք դեմ չէ, եթե այն լինի «Պատրաստված է ԱՊՀ-ում» ընդհանուր ապրանքանիշի ներքո։ Կարևոր չէ, գլխավորն այն է, որ մեր բոլոր երկրներում զարգանա արդյունավետ փոխգործակցություն»,- ասել է նա ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների վարչապետների հետ հանդիպմանը։

    «Ինչպես արդեն ասացի, կարևոր է, որ նման ապրանքանիշը կամ նման ապրանքանիշները դառնան ճանաչելի, հայտնի սպառողների կողմից մեր բոլոր երկրներում»,- հավելել է նա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս