21:54:45 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հրդեհ Բաքվում. Տուժել են տասնյակ ձեռներեցներ, որոնք ապահովագրություն չեն ունեցել

    19:15 16 Հոկտեմբեր 2021

    Բաքվի Թեբրիզ փողոցի առեւտրի օբյեկտներում հրդեհի հետեւանքով վնաս է պատճառվել մի քանի տասնյակ ձեռներեցների։ Ներկայում նրանք հավաքվել են պատահարի վայրում եւ սպասում են հանդիպման պաշտոնյաների հետ, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

    Հրդեհը ոչնչացրել է 300 քառակուսի մետրի վրա գտնվող ավելի քան 130 առեւտրային օբյեկտ։ Առեւտրի օբյեկտները վարձակալել էին ավելի քան 80 ձեռներեցներ, որոնք զբաղվում էին հագուստի, դպրոցական պարագաների եւ կենցաղային իրերի վաճառքով։

    Նշվում է, որ հրդեհը սկսվել է վաղ առավոտյան, եւ առեւտրականները չեն կարողացել կրակից դուրս բերել իրենց ապրանքները։ Ձեռներեցներին պատճառված տնտեսական վնասի ընդհանուր գումարը դեռեւս պետք է ճշտել, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ