02:21:19 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ադրբեջանը շարունակում է իր պատերազմը մեր դեմ, որը ստացել է հիբրիդային բնույթ և որում մեր դեմ կիրառվող հիմնական զենքը հենց Նիկոլն է․ Արմեն Աշոտյան

    16:11 17 Սեպտեմբեր 2021

    Մեր գերիների նկատմամբ կտտանքների մասին տեղեկությունները թաքցնելու մեջ հավասարաչափ շահագրգիռ են Ալիևն ու Նիկոլը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

     

    Այս, առաջին հայացքից պարադոքսալ, իրողությունը իրականում ունի իր հստակ բացատրությունը: Նիկոլը Հայաստանում Ալիևի պրոքսին է, և Ադրբեջանը շարունակում է իր պատերազմը մեր դեմ, որը ստացել է հիբրիդային բնույթ և որում մեր դեմ կիրառվող հիմնական զենքը հենց Նիկոլն է:

    Անբարոյականության սահմաններ այս պատերազմում գոյություն չունեն: Հողատուի խորհրդարանական վեցնոցները տվայտանքների մեջ են ընկնում ՄԻՊ զեկույցից, նրանց սպասարկող "քաղհասարակությունը" բաց տեքստով հարձակվում է Արման Թաթոյանի վրա, իշխանական քարոզիչները լավագույն դեպքում չտեսնելու են տալիս այդ աղաղակող փաստերը:

    Նիկոլն ամեն կերպ ուզում է ծածկադմփոց անել մեր ցավը, մեր կորուստները, մեր արյունը, մեր զոհերին ու գերիներին:

    Համընդհանուր դեբիլացման դեմ պայքարի օջախները խանգարում են նրան և իր ադրբեջանական սյուզերենին մեռցնել մեր մեջ ցավից ոռնալու, հետո հառնելու ու պայքարելու ցանկությունը:

    Ցանկացած այլ պետության պարագայում սեփական քաղաքացիներին պաշտպանելու հրամայականը կստիպեր ՄԻՊ-ի, այլ իրավապաշտպանների զեկույցները դարձնել միջազգային հարթակներում Ադրբեջանի դեմ և հանուն մեր տղաների վերադարձի պայքաի կարևոր գործիք:

    Այնինչ ամբողջ պատասխանատվությամբ պնդում եմ և ապացուցում, որ Հայաստանի կապիտուլյանտները չեն դիտարկում ռազմագերիների վերադարձի հարցը որպես կարևոր ու օրհասական:

    Մեր դեսպանատները այդ ուղղությամբ գրեթե չեն աշխատում, ԱԳՆ-ից չկա նման հանձնարարական, վարչապետի աթոռին նստած ալիևյան թերմացքը այդ խնդրի մասին միջազգային հարթակներում չի խոսում:

    Ինչ էլ արվում է, արվում նրանց ի հակառակ, ի հեճուկս: ՄԻՊ-ը, իրավապաշտպանները, ես, ընկերներս, այլ գործիչներ պարտիզանական պայքար ենք մղում միջազգային հարթակներում ոչ միայն Ադրբեջանի, այլ փաստացի նաև դավաճան իշխանությունների դեմ:

    Իշխանությունները բրախել են մեր տղաներին:

    Իսկ մե՞նք, "ժողովուրդս"..

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Միջազգային լուրեր

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ