14:04:45 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մանուկյանը մասնակցել է ՉԿԿ կազմակերպած ժամանակակից աշխարհում գլոբալ մարտահրավերների քննարկմանը

    23:40 16 Մարտ 2023

    ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Հայ Յեղափոխական Դաշնակցության անունից մարտի 15-ին մասնակցել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության կազմակերպած «Չինաստանի կոմկուսի աշխարհի քաղաքական կուսակցությունների երկխոսություն» խորագրով հեռավար համաժողովին:

    Քննարկումը նախագահել է ՉԿԿ գլխավոր քարտուղար, Չինաստանի Ժողովրդական հանրապետության նախագահ Սի ՑինՊինը: Հեռավար համաժողովի պատվիրակների թվում էին Լատինական Ամերիկայի, Ասիայի, Եվրոպայի տարբեր երկրների ղեկավարներ, կուսակցությունների առաջնորդներ: Պատվիրակները հնարավորություն են ունեցել քննարկել ժամանակակից աշխարհում գլոբալ մարտահրավերները, բազմաբևեռությունը և քաղաքական, գաղափարական փոփոխությունների անհրաժեշտությունը:

    Համաժողովին նախորդել է Չինաստանի կոմկուսի հերթական համագումարը, որը դիտվել է իբրև առաջին նման զանգվածային համաշխարհային համաժողով:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս