11:04:18 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նիկոլին բանի տեղ չեն դնում ո՛չ տարածաշրջանում, ո՛չ էլ աշխարհում․ Արթուր Թովմասյան

    10:06 22 Նոյեմբեր 2022

    Անկեղծ ասած, ներքաղաքական անցուդարձը ինձ այլևս չի հետաքրքրում մի շատ պարզ իրավիճակից ելնելով՝ նիկոլին բանի տեղ չեն դնում ո՛չ տարածաշրջանում, ո՛չ էլ աշխարհում:

    Իսլամական Հանրապետությունն ակտիվացրել է քրդական շրջաններում հակակառավարական ցույցերը ճնշելու իր գործողությունները՝ տեղակայելով ռազմական տեխնիկա:

    Մահաբադ քաղաքում կատաղի բախումներից հետո, բողոքի ցույցեր են անցկացվել՝ ի նշան համերաշխության Մահաբադի հետ, և Իրանի այլ քաղաքներում նույնպես ցուցարարներ են դուրս եկել փողոց։

    Իրանի փողոցները նման են մարտադաշտի՝ լսվում են ծանր զինատեսակների ձայներ, անդադար կրակոցներ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաստատել է քրդական շրջաններում իր ուժերը՝ «ահաբեկչական անջատողական խմբավորումներին» հակազդելու համար։

    Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մտահոգություն է հայտնել, որ «Իրանի իշխանությունները «ուժեղացնում են բռնությունը ցուցարարների նկատմամբ»։

    Մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք այն ամենին, ինչ տեղի է ունենում Իրանում։ Արևմուտքը կիրառոմ է բոլոր մեթոդները, որոնք կիրառել է շատ երկրներում՝ իրավիճակը ապակայունացնելու համար։ Աստված մի արասցե, եթե Իրանի պետականությունն փլուզվի. մենք մնալու ենք այդ փլատակների տակ, բազմաթիվ կորուստներով, թե՛ մարդկային և թե՛ տարածքային։ ՌԴ-ն նույնպես պետք է զգոն լինի, որովհետև այն ամենը, ինչ մշակվում է արևմուտքի կողմից Իրանում, հետո տեղափոխվելու է Ռուսաստան, ուստի, տարածաշրջանում Հայաստանը միակ պետությունն է, որի շահերը ուղիղ համընկնում են ՌԴ-ի շահերի հետ և ՌԴ-ն պետք է շահագրգռված լինի Հայաստանի հետ միասին կանխել արևմուտքի բոլոր ոտնձգությունները Իրանի Իսլամական Հանրապետության նկատմանբ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս