21:32:14 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պաշտոնական. Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմենկնի ՌԴ. Օրակարգը հայտնի է

    13:09 11 Հոկտեմբեր 2021

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

    Վարչապետի մամուլի գրասենյակից հայտնում են, որ կողմերը կքննարկեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։

    Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս