18:56:07 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Անհետ կորած քաղաքացիներին հայտնաբերելուց հետո որոնողական աշխատանքները կշարունակվեն․ ԱԻՆ խոսնակ

    19:57 16 Օգոստոս 2022

     


     

    Հնարավոր չէ ասել, թե փրկարարները երբ կկարողանան հասնել «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի էպիկենտրոնին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

    «Քանի որ կա շենքի փլուզման վտանգ, այն կարծում եմ՝ կապամոնտաժվի։ Ընթացքում տարածքի մաքրման աշխատանքներ կարվեն, որպեսզի մեր ուժային կառույցների գործընկերները կարողանան իրենց գործողություններն իրականացրել։ Անհետ կորած քաղաքացիներին հայտնաբերելուց հետո որոշակի ժամանակահատված որոնողական աշխատանքները կշարունակվեն, որովհետեւ գուցե լինի մարդ, որը փլատակներում է, սակայն իրենցից տեղեկություն չունենք»,- նշեց նա։

    Կոստանյանի խոսքով՝ ծխահարված եւ վնասվածք ստացած փրկարարներ եղել են միայն առաջին օրը՝ կապված հրդեհի ծավալների հետ։ Բոլորը ստացել են բուժօգնություն եւ վերադարձել շարքեր։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս