01:05:06 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱՄԷ-ի անձնագիրը դարձել է աշխարհում համար մեկը

    00:15 9 Դեկտեմբեր 2022

    ԱՄԷ-ի անձնագիրը դարձել է աշխարհում համար մեկը՝ մոբիլության եւ ուղեւորության սահմանափակումներից ազատության առումով, ասվում է Անձնագրերի ինդեքսի մասին Մոնրեալի Arton Capital ֆինանսական խորհրդատվական ընկերության վերջին հրապարակման մեջ:

    ԱՄԷ-ն վերջին վարկանիշում առաջ է անցել Գերմանիայից, Շվեդիայից, Ֆինլանդիայից եւ Լյուքսեմբուրգից, թեեւ այս բոլոր երկրները լավագույն հնգյակում են:

    Ըստ էության, եթե դուք էմիրաթական անձնագիր ունեք, կարող եք առանց վիզայի ճանապարհորդել հսկայական թվով երկրներ, իսկ շատ այլ երկրներում վիզա ստանալ ժամանելուն պես: Էմիրաթական անձնագիր ունեցողները կարող են առանց վիզայի մուտք գործել 121 երկիր եւ վիզա ստանալ եւս 59 երկիր ժամանելիս։ Նրանց վիզա անհրաժեշտ է միայն 19 երկրների համար, ինչը նշանակում է, որ նրանք կարող են այցելել աշխարհի երկրների 91 տոկոսը՝ նախապես վիզայի համար չդիմելով:

    ԱՄՆ անձնագրի «համաշխարհային ընդգրկումը» հաշվարկված է աշխարհի երկրների 83 տոկոսի համար՝ ԱՄԷ-ի 91 տոկոսի համեմատ։

    ԱՄԷ-ն ստացել է 180 միավոր մոբիլության, այլ երկրներ ժամանելուն պես արտոնությունների համար, եւ «որքան բարձր է մոբիլության ցուցանիշը, այնքան ավելի լավ գլոբալ մոբիլություն ունի անձնագրի տերը», ասվում է զեկույցում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս