01:22:59 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նյու Յորքի օդանավակայանում կինը փորձել է կոկաին անցկացնել հաշմանդամի անվասայլակի անիվների մեջ

    00:12 22 Նոյեմբեր 2022

    Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանում մի կին ձերբակալվել է այն բանից հետո, երբ նրա հաշմանդամի սայլակի անիվների մեջ հայտնաբերել են 450 հազար դոլար արժողությամբ կոկաին։

    Նա Նյու Յորք է ժամանել Դոմինիկյան Հանրապետությունից նոյեմբերի 10-ին։ Սպաները նկատել են, որ նրա անվասայլակի անիվները չեն պտտվում, և որոշել են ռենտգենով անցկացնել անվասայլակը։

    Սպաներն առգրավել են մանկական անձեռոցիկների խմբաքանակը, որը, պարզվել է, կազմում է 11,8 միլիոն դոլարի կոկաին։

    Նրանք բոլոր չորս անիվների մեջ հայտնաբերել են սպիտակ փոշի, որը, պարզվել է, կոկաին է, որի մանրածախ արժեքը մոտ 450 հազար դոլար է:

    Կնոջը ձերբակալել են և հանձնել ազգային անվտանգության մարմիններին։ Այժմ նրան սպառնում է թմրանյութերի մաքսանենգության դաշնային մեղադրանք:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս