22:00:07 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՌԴ-ն, ԱՄՆ-ը եւ Իսրայելը պայմանավորվել են անվտանգության խորհուրդների ղեկավարների հանդիպում կազմակերպել

    19:37 16 Հոկտեմբեր 2021

    Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Իսրայելը պայմանավորվել են անցկացնել անվտանգության խորհուրդների ղեկավարների հանդիպում, որտեղ կքննարկեն Սիրիան եւ իրավիճակն Իրանի շուրջ, հանդիպման տեղի եւ վայրի մասին պայմանավորվածություն ձեռք կբերվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի բանակցություններից հետո Սոչիում, հոկտեմբերի 22-ին, ՌԻԱ «Նովոստի»-ին տեղեկացրել է Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին։

    «Առայժմ միայն գաղափարը կա, ոչ օրը, ոչ տեղը դեռեւս նշանակված չեն։ Մենք մեր կողմից պատրաստ ենք պատվիրակություններին ընդունել մեզ մոտ, բայց դա դեռ որոշված չէ»,- ասել է դեսպանը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

    «Ես հույս ունեմ, որ հիմա կգա մեր վարչապետը, եւ արդեն վերջնականապես կկարողանան կողմնորոշվել։ Այս փուլում կա միայն պայմանավորվածություն եւ ըմբռնում, որ այն (հանդիպումը) տեղի կունենա, բայց երբ՝ այդ մասին դեռեւս չեն պայմանավորվել։ Թեմաների մեջ են Սիրիան, Իրանը, մերձավորարեւելյան տարածաշրջանի այլ հարցեր»,- ասել է դեսպանը։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ