13:40:20 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Քարհանքում պատահարի հետեւանքով 72-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

    17:48 21 Մայիս 2022

    Մայիսի 20-ին՝ ժամը 12.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վերամբարձ կռունկի վթարի հետևանքով բուժօգնության են տեղափոխվել երկու քաղաքացի: Այս մասին հայտնում են  ՀՀ ոստիկանությունից:

    Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ Արագածոտնի մարզի Կոշ համայնքի վարչական տարածքի քարհանքում «ԶԻԼ» մեքենայի վերամբարձ հատվածը ծանրություն բարձրացնելիս շրջվելով հարվածել է Սերոբ Սահակյանին:

    72-ամյա Սերոբ Սահակյանը և 55-ամյա մեքենավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Սերոբ Սահակյանը մահացել է:

    Հանգամանքները պարզվում են:

    Կատարվում է նախաքննություն:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ