- Կոպենհագենի առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել
- ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է Ուկրաինային Բելգորոդի հրետակոծությունից հետո
- Ֆրանսիացիները մտածում են ԵՄ-ից դուրս գալու մասին
- Արգենտինայի նախագահը ճգնաժամի պայմաններում փորձում է էկոնոմիկայի նոր նախարար գտնել
- 28-ամյա չինացին Արարատի մարզում BMW-ով բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտում
- Ուզբեկստանի նախագահը հայտնել է անկարգությունների ժամանակ զոհերի մասին
- Տարրական դասարաններում ուսուցչի շաբաթական դրույքաչափը կազմելու է 18 դասավանդվող ժամ ներկայումս գործող 22-ի փոխարեն
- Բեզոսը Բայդենին մեղադրել է շուկայի բազային դինամիկայի չիմացության մեջ
- Գործարկվել է Երևան-Սևան-Շորժա էլեկտրագնացքը
- Նշվել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի գահակալության 27-ամյակը
Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում միջուկային զենքով պաշտպանել Հարավային Կորեային
20:45 21 Մայիս 2022ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ նրա հարավկորեացի գործընկեր Յուն Սուկ Յոլը շաբաթ օրը պայմանավորվել են ավելի մեծ զորավարժություններ անցկացնել եւ անհրաժեշտության դեպքում ավելի շատ ամերիկյան զենք տեղակայել, եթե դա պահանջվի Հյուսիսային Կորեային զսպելու համար, ինչպես նաեւ առաջարկել են COVID-19-ի դեմ պատվաստանյութեր ուղարկել եւ հնարավոր է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, հայտնում է Reuters-ը։
Բայդենը եւ Յուն Սուկ Յոլը հայտարարել են, որ իրենց երկրների տասնամյա դաշինքը պետք է զարգանա ոչ միայն հյուսիսկորեական սպառնալիքներին դիմակայելու համար, այլեւ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը «ազատ եւ բաց» պահելու եւ մատակարարումների գլոբալ շղթաները պաշտպանելու համար:
Երկու երկրների ղեկավարները հանդիպել են Սեուլում՝ Հարավային Կորեայի նախագահի երդմնակալությունից 11 օր անց առաջին դիվանագիտական շփման համար։ Դաշնակիցների բարեկամական հանդիպումը մթագնվել է հետախուզական հաղորդագրություններով, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պատրաստ է միջուկային կամ հրթիռային փորձարկումներ իրականացնել։
Յունը ցանկանում էր ավելի շատ երաշխիքներ ստանալ, որ Միացյալ Նահանգները կուժեղացնի Հյուսիսային Կորեայի սպառնալիքների զսպումը: Համատեղ հայտարարության մեջ Բայդենը հաստատել է անհրաժեշտության դեպքում Հարավային Կորեային միջուկային զենքով պաշտպանելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը։
Երկու կողմերը պայմանավորվել են դիտարկել համատեղ զորավարժությունների ընդլայնման հարցը, որոնք վերջին տարիներին կրճատվել են՝ Հյուսիսային Կորեայի հետ լարվածությունը թուլացնելու համար:
ԱՄՆ-ը նաեւ խոստացել է տեղակայել «ռազմավարական ակտիվներ», որոնք սովորաբար ներառում են հեռահար ռմբակոծիչներ, հրթիռային սուզանավեր կամ ավիակիրներ, եթե անհրաժեշտ լինի Հյուսիսային Կորեային զսպել, ասվում է հայտարարության մեջ:
Երկու առաջնորդներն էլ հայտարարել են, որ հավատարիմ են Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը եւ բաց են Փհենյանի հետ դիվանագիտության համար:
«Ինչ վերաբերում է նրան, թե կհանդիպեմ արդյոք ես Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ, դա կախված կլինի նրանից, թե որքանով է նա անկեղծ եւ լուրջ»,- ասել է Բայդենը համատեղ մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ Վաշինգտոնը COVID-19-ի դեմ պատվաստանյութեր է առաջարկել Չինաստանին եւ Հյուսիսային Կորեային, որը պայքարում է հիվանդության առաջին բռնկման դեմ: «Մենք ոչ մի պատասխան չենք ստացել»,- ասել է Բայդենը։
Լրահոս
- Կոպենհագենի առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել 23:59 3 Հուլիս 2022
- ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է Ուկրաինային Բելգորոդի հրետակոծությունից հետո 23:42 3 Հուլիս 2022
- Ֆրանսիացիները մտածում են ԵՄ-ից դուրս գալու մասին 23:26 3 Հուլիս 2022
- Արգենտինայի նախագահը ճգնաժամի պայմաններում փորձում է էկոնոմիկայի նոր նախարար գտնել 23:00 3 Հուլիս 2022
- 28-ամյա չինացին Արարատի մարզում BMW-ով բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտում 22:34 3 Հուլիս 2022
- Ուզբեկստանի նախագահը հայտնել է անկարգությունների ժամանակ զոհերի մասին 22:11 3 Հուլիս 2022
- Տարրական դասարաններում ուսուցչի շաբաթական դրույքաչափը կազմելու է 18 դասավանդվող ժամ ներկայումս գործող 22-ի փոխարեն 21:59 3 Հուլիս 2022
- Բեզոսը Բայդենին մեղադրել է շուկայի բազային դինամիկայի չիմացության մեջ 21:42 3 Հուլիս 2022
- Գործարկվել է Երևան-Սևան-Շորժա էլեկտրագնացքը 20:50 3 Հուլիս 2022
- Նշվել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի գահակալության 27-ամյակը 20:29 3 Հուլիս 2022
- Շրի Լանկայում վառելիքը սպառվում է. հասարակական տրանսպորտը դադարել է աշխատել 20:05 3 Հուլիս 2022
- Apple-ը, Google-ը և Microsoft-ը ցանկանում են հրաժարվել գաղտնաբառերից 19:45 3 Հուլիս 2022
- Բայդենը բենզալցակայանների սեփականատերերին կոչ է արել անհապաղ իջեցնել բենզինի գները 19:25 3 Հուլիս 2022
- Ուկրաինան «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածել է Ռուսաստանի տարածքին. կան զոհեր. ՌԴ ՊՆ 18:52 3 Հուլիս 2022
- Լուգանսկն ամբողջությամբ ազատագրված է. Շոյգու 18:29 3 Հուլիս 2022
- Արտաքին քաղաքականության մեջ կարմիր գծերի հատումն անխուսափելիորեն կարող է աղետի հանգեցնել․ Դավիթ Բաբայան 18:06 3 Հուլիս 2022
- Երևանում պարեկները ծննդաբերող հղի կնոջն իրենց ավտոմեքենայով տեղափոխել են բժշկական կենտրոն 17:45 3 Հուլիս 2022
- Մտորումներ Ազգային գաղափարախոսության մասին 17:24 3 Հուլիս 2022
- Արսենթորոսյաններն ու խաչատուրսուքիասյանները թուրքի քարոզիչներ են դարձել շահադիտական նպատակներով. Զաքարյան 16:59 3 Հուլիս 2022
- Վաղը կդադարացվեի Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը 16:45 3 Հուլիս 2022
Փոխկապակցված նորություններ
-
11:17 1 Հուլիս 2022 «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ». ֆիլմի և բացառիկ լուսանկարների ցուցադրություն՝ «Մոսկվա» կինոթատրոնում «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ». ֆիլմի և բացառիկ լուսանկարների ցուցադրություն՝ «Մոսկվա» կինոթատրոնում
-
20:29 27 Հունիս 2022 Բերձորի ճանապարհին տեղադրված խաչքարն ադրբեջանցիները տեղափոխում են Բերձորի ճանապարհին տեղադրված խաչքարն ադրբեջանցիները տեղափոխում են
-
13:13 24 Հունիս 2022 Կարսի հայկական գերեզմանները՝ թուրք գանձագողերի թիրախում Կարսի հայկական գերեզմանները՝ թուրք գանձագողերի թիրախում