13:18:41 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մի՞թե մենք իրավունք ունենք այսքան կույր ու անհաղորդ լինել․ Արտակ Զաքարյան

    11:50 21 Հունիս 2022

    Հայաստանում կտրուկ աճել է ինքնասպանությունների թիվը: Միայն վերջին վեց ամսում, ըստ հրապարակումների,

    ինքնասպանության միջոցով մահացել են 30 քաղաքացիներ, իսկ 11 քաղաքացու ինքնասպանության փորձը հաջողվել է կանխել: Ի՞նչ է սա նշանակում:

    Սա ահազանգ է: Այդ մարդիկ ապրում են մեր կողքին, մեր հասարակության մի մասնիկն են և գնացել են ծայրահեղ քայլերի: Մի՞թե մենք, որպես հասարակություն, այսքան անտարբեր ենք դարձել: Մի՞թե կորցրել ենք մարդկային պարզ հոգատարությունն ու վերածվել ենք ռոբոտների, որ չենք նկատում մեր կողքին ապրողների հոգսերը, հույզերը, ապրումները, ներաշխարհը:

    Մի՞թե մենք իրավունք ունենք այսքան կույր ու անհաղորդ լինել:

    Վերջերս փողոցում քայլելիս աշխատում եմ որսալ անցորդների հայացքներն ու նայել նրանց աչքերի մեջ: Թախիծ ու տրտմություն եմ տեսնում, անօգնականություն ու հուսահատություն: Երբեմն փորձում ես սովորական ժպիտով մի ակնթարթ փոխել մարդկանց տրամադրությունը: Հաճախ ստացվում է, երբեմն` ոչ:

    Մենք պարտավոր ենք բարոյապես գոնե զգալ մեկս մյուսին: Լիբերալիզմն ու վայրի կապիտալիզմը մեր հասարակությանը իբրև թե դարձրել է մարդակենտրոն, բայց իրականում դարձրել է էգոիստ ու միայնակ: Երիտասարդները չեն նկատում ավագներին, ավագները չեն հասկանում երիտասարդներին: Յուրաքանչյուրն իր հեռախոսին կառչած ու ականջակալներով փակված` կտրվել է աշխարհից: Իսկ եթե զրուցում ու շփվում են, ավելի շատ միմյանց չեն հասկանում...

    Մենք այս մեծ ու ծով հասարակության մեջ ապրում ենք մենակ: Մենակությունը մարդու համար ամենաանկանխատեսելի վտանգն է:

    Ընտանիքը, կազմակերպությունը, կոլեկտիվը, գյուղը, քաղաքը, մարզը, պետությունը նրա համար է, որպեսզի մարդը մենակ չմնա իր հոգսերի ու պրոբլեմների հետ: Հատկապես պատերազմի թարմ ու ծանր վերքեր ունեցող հասարակությունը պետք է զգա մեկը մյուսի զարկերակը, միտքը, ոգին:

    Իզուր չի ասված` մեկը բոլորի համար, բոլորը` մեկի:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս