17:10:21 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման դատավոր անդամ է ընտրվել Դավիթ Հարությունյանը

    20:40 23 Սեպտեմբեր 2022

    189 կողմ ձայնով Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր անդամ է ընտրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ԲԴԽ-ից։

    «90 կողմ ձայնով Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ է ընտրվել Տաթևիկ Սուջյանը»,- նշեցին ԲԴԽ-ից:

    Հիշեցնենք, որ այսօր Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգում էր Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր և դատավոր չհանդիսացող անդամների ընտրության հարցը։ Նշենք, որ Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր անդամ Մխիթար Պապոյանը նշանակվել էր Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում և, ըստ այդմ, ժողովը պետք է ընտրեր նաև դատավոր անդամ։ Դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուներն են Թամարա Շաքարյանցը, որի թեկնածությունն առաջադրվել է դատավոր Լիանա Հակոբյանի կողմից, Կարեն Հակոբյանը, Տաթևիկ Սուջյանը և Անի Սարգսյանը, որոնք ինքնաառաջադրվել են։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս