03:03:58 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մելանյա Թրամփն ակնարկել է, որ ամուսինը կարող է երկրորդ անգամ առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում

    11:10 16 Մայիս 2022

    ԱՄՆ նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփը Fox News հեռուստաալիքի հետ զրույցում ակնարկել է, որ իր ամուսինը՝ Դոնալդ Թրամփը, կարող է երկրորդ անգամ առաջադրվել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում։

    «Կարծում եմ՝ մենք շատ բանի ենք հասել Թրամփի կառավարման չորս տարիների ընթացքում։ Երբեք մի ասա երբեք», - ասել է Մելանյա Թրամփը՝ պատասխանելով հարցին՝ կարող է նա արդյոք կրկին ապրել Սպիտակ տանն իր ամուսինու վերընտրվելու դեպքում։

    Անդրադառնալով Դոնալդ Թրամփի պաշտոնավարման տարիներին իր մասին արված հրապարակումներին՝ ԱՄՆ նախկին առաջին տիկինը մեղադրել է լրատվամիջոցներին կողմնակալության ու ակնհայտ երկակի ստանդարտների համար։

     

    «Նրանք կողմնակալ են, ունեն համակրանքներ ու հակակրանքներ»,- ասել է նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս