02:09:48 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Աշխարհում ամենաանիմաստ զբաղմունքներից մեկը Ալեն Սիմոնյան մեկնաբանելն է․ Բագրատ Միկոյան

    23:36 13 Հոկտեմբեր 2021

    «Ըստ բրիտանացի գիտնականների՝ աշխարհում ամենաանիմաստ զբաղմունքներից մեկը Ալեն Սիմոնյան մեկնաբանելն է»,- Yerevan.Today-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։

    Yerevan.Today-ը խնդրել էր Բագրատ Միկոյանին արձագանքել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ հոկտեմբերի 12-ի ասուլիսում հնչած մտքին, որտեղ արձագանքելով մամուլի ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե՝ Հայաստանը ոչ թե բանակցային սեղանի շուրջ է այլ՝ սեղանի վրա, Հայաստանին են քննարկում բանակցությունների ժամանակ, առանց Հայաստանի մասնակցության, ասել էր․ «Պարոն Քոչարյանը լավ կանի էդ թեմաներից խուսափի, որովհետև եթե սկսվեց զրույց՝ ով ինչ է բանակցել, ինքը շատ վատ կացության մեջ է հայտնվելու»։

    Բագրատ Միկոյանը քմծիծաղով է վերաբերվել երկրորդ նախագահի «վատ կացության մեջ հայտնվելու»՝ Ա․ Սիմոնյանի սպառնալիքին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս