11:39:27 -6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ռազմիկ Դավոյանը ժամանակակից հայ գրականության նշանավոր ներկայացուցիչ էր. Նիկոլ Փաշինյան

    16:21 11 Հունվար 2022

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ:

    Հեռագրում նշված է. 

    «Ցավով տեղեկացա բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան մասին:

    Պարոն Դավոյանը ժամանակակից հայ գրականության նշանավոր ներկայացուցիչ էր,  ավելի քան 40 ժողովածուի և գրքերի հեղինակ, ում ստեղծագործությունները տպագրվել են նաև արտերկրի մի շարք պարբերականներում: Մեծ է նրա ներդրումը հայ ժամանակակից գրականության զարգացման գործում:

    Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում պարոն Դավոյանի հարազատներին ու գործընկերներին»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս