18:04:59 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հայաստան-Կիպրոս համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահին

    16:59 26 Հոկտեմբեր 2021

    ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-ին հանդիպել է Հայաստան-Կիպրոս համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսին:

    ԱԺ-ից  հայտնում են, որ հանդիպմանը կարեւորվել է Հայաստան-Կիպրոս բարեկամ երկրների միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Կողմերը փաստել են միջպետական հարաբերություններում վերապահված խորհրդարանական դիվանագիտության առաջնահերթությունը` բարձր գնահատելով խորհրդարանների համագործակցությունը: Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է երկու երկրների խորհրդարաններում գործող համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների գործունեությունը: Ալեն Սիմոնյանը հայտնել է մոտ ապագայում Հայաստան-Կիպրոս համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ձեւավորման մասին, ինչը նոր հեռանկարային ուղղություն է միասնական օրակարգերի առաջմղման  համար:

    Զրուցակիցներն ընդգծել են միջազգային հարթակներում երկու երկրների խորհրդարանականների արդյունավետ փոխգործակցությունը` հատուկ կարեւորություն ունեցող հարցերի բարենպաստ լուծմանը հասնելու նպատակով: ԱԺ նախագահը շեշտել է Կիպրոսի հետ փոխգործակցությունը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման համատեքստում:

    Քննարկմանն անդրադարձ է եղել Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության ձեւաչափի կիրարկման անհրաժեշտությանը: Հայաստան-Կիպրոս համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը կնպաստի բարեկամ երկրների միջխորհրդարանական եւ միջպետական հարաբերությունների առավել խորացմանը եւ զարգացմանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս