14:22:31 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Իրավունք». Ապարանի քաղաքապետը հուսախաբ է եղել

    10:15 1 Դեկտեմբեր 2021

    «Իրավունք» թերթը գրում է. «Ապարանի քաղաքապետը, ասում են, վերջին ճիգերն է գործադրում իրեն  սրբացնելու եւ կրկին քաղաքապետի պաշտոնը իրենով անելու համար: Ապարանցիները փաստում են, որ Կարեն Եղիազարյանի թիմակիցները այս օրերին ընկել են տնետուն ու հիշեցնում իրենց «արած լավությունները», որ գոնե այդկերպ քաղաքացիների մոտ պարտավորվածության զգացում առաջացնեն:

    Իսկ ինքը՝ Կարեն Եղիազարյանը, ասում են, ինչպես միշտ ավելի շատ ոչ թե համայնքում է լինում, այլ Երեւանում, այս ու այն ուժերի հետ է բանակցում, որ իրեն սատարեն: «Չար լեզուները» ասում են, սակայն, որ նրա ջանքերն ապարդյուն են:

    Վիճակը, ասում են, չի փոխվել անգամ Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի՝ ապարանցիների հետ հանդիպումից հետո»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս