21:55:52 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ադրբեջանը պատրաստ է ՀՀ-ի հետ սկսել սահմանազատման գործընթացը, սակայն Երևանը դրան չի պատասխանել

    23:19 25 Նոյեմբեր 2021

    Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Աննիկա Սոդերի հետ: Բայրամովը տեղեկացրել է անվտանգության ոլորտում տարածաշրջանում տիրող իրավիճակի, եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված հարցերի, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող միջոցառումների մասին։

    «Ադրբեջանը ելնում է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և հանգստություն ապահովելու դիրքերից և պատրաստ է Հայաստանի հետ սկսել սահմանազատման գործընթացը, սակայն Հայաստանը դրան չի պատասխանել»,- նշել ՝ Բայրամովը։

    Սոդերը նշել է, որ որպես ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ, աջակցում է Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցությանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ