15:53:57 -7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Էրդողանը Պուտինի հետ զրույցում կողմ է արտահայտվել Ղարաբաղի հարցում ջանքերի համակարգմանը

    20:48 3 Դեկտեմբեր 2021

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում կողմ է արտահայտվել Ղարաբաղի հարցում ջանքերի հետագա համակարգմանը, հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

    Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանին տեղեկացրել է նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքների մասին։  

    «Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նշելով Ռուսաստանի Դաշնության միջնորդական դերի կարեւորությունը, հանդես է եկել ջանքերի հետագա համակարգման օգտին, այդ թվում՝ օգտագործել հակամարտության գոտում հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի հնարավորությունները», - ասվում է հաղորդագրության մեջ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ