20:58:59 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Լևոն Արոնյանը արագ շախմատի մրցաշարում գրավեց 2-րդ տեղը

    01:30 20 Նոյեմբեր 2021

    Հնդկաստանի Կալկութա քաղաքում կայացած արագ շախմատի Tata Steel Chess India 2021 մրցաշարում Հայաստանը ներկայացնող շախմատիստ Լևոն Արոնյանը գրավեց մրցանակային 2-րդ տեղը:

    7-9-րդ տուրերում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Հնդկաստանի երեք ներկայացուցիչների, այդ թվում կին գրոսմայստերի հետ:

    Մրցաշարի հաղթող դարձավ Հնդկաստանի մեկ այլ ներկայացուցիչ Արջուն Էրիգաիշին, որը վերջին տուրում ոչ-ոքի խաղաց հենց Լևոն Արոնյանի հետ և պահպանեց մեկ միավորի առավելությունը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս