21:50:14 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱԻ նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի նորանշանակ ղեկավարին

    19:30 24 Նոյեմբեր 2021

    Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատին: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

    Նախարար Փիլոյանը շնորհավորելով տիկին Գեգինատին՝ վստահություն է հայտնել, որ հետագայում ոչ միայն կամրապնդվի Համաշխարհային բանկի հետ նախարարության համագործակցությունն, այլև կընդգրկի նոր շրջանակներ: Նա արդյունավետ է գնահատել նախորդ տարիներին բանկի հետ իրականացված ծրագրերը

    Տիկին Կարոլին Գեգինատին հետաքրքրվել է արտակարգ իրավիճակների բնագավառում առկա ծրագրերի, կարիքների և համագործակցության հնարավորությունների մասին:

    Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համատեղ ծրագրերի հնարավոր տարբերակներ:

    Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԻ ՓԾ տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը, ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Սոս Մարգարյանը, ՀԲ ծրագրերի համակարգող Նորա Միրզոյանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս